Հյուրընկալ-հսկիչ

Ոլորտ: Հաճախորդների սպասարկում
Քաղաք: Երևան
Հասցե : Ծիծեռնակաբերդի խճ. 3
Դրույք: 0.9
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցն աշխատանքի է հրավիրում բարեկիրթ շփման հմտություններ ունեցող կենսախինդ դիրքորոշմամբ անձանց
Սպասարկման թիմին միանալու համար:

Գործառույթներ՝
• Դիմավորել և ուղեկցել հյուրերին կինոդահլիճ,
• Տրամադրել տեղեկություն առկա և ընթացիկ ֆիլմացանկի, կինոսրահների դասավորության, էկրանների և կինոթատրոնին վերաբերող այլ հետաքրքրող հարցերի վերաբերյալ,
• Կազմակերպել կինոդահլիճների՝ ֆիլմի դիտմանը պատրաստ լինելու աշխատանքները,
• Հետևողական լինել տարիքային սահմանափակումների պահպանման և գաղտնի նկարահանումների կանխարգելման հարցում:

Ակնկալվող փորձ, հմտություն՝
• Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
• Աշխատանքային փորձը ցանկալի է
• Հաղորդակցման հմտություններ
• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• Թիմային աշխատանքի ներգրավելու ցանկություն
• Կենսախինդ դիրքորոշում
• Ժպտերես 😉

Պայմաններ՝
• Հնարավորություն ձեռք բերելու նոր հմտություններ
• Ֆիլմի դիտման ամսական հնարավորություն
• Անմիջական աշխատանքային մթնոլորտ
Մեր ապագա թիմակիցների ինքնակենսագրությունները կսպասենք ստանալ [email protected] էլ. հասցեին


Fatal error: Call to undefined function the_ad() in /home/cinemastar/public_html/wp-content/themes/x-form-cinema/page.php on line 30