Մարտաֆիլմ, Արկածային, Ֆանտազիա
Գերբնական գազաններ։ Դամբլդորի գաղտնիքը (RUS)
Ռեժ` Դևիդ Յեյթս
Դերերում` Էդի Ռեդմեյն, Ջուդ Լոու, Մադս Միկելսեն, Քեթրին Ուոթերսթոն, Էզրա Միլեր, Ջեսիկա Ուիլյամս
Ժանր` ֆենթզի, մարտաֆիլմ, արկածային
Տևողությունը` 155 րոպե
Տարիքը` 12+
Պրոֆեսոր Ալբուս Դամբլդորն իմանում է, որ հզոր չար մոգ Գելերտ Գրինդելվոլդը պլանավորում է տիրել ամբողջ աշխարհին։ Հասկանալով, որ միայնակ նրան չի կարող դիմադրել, Դամբլդորը խնդրում է կենդանաբան-մոգ Նյութ Սքամանդերին գլխավորել ականավոր մոգերի և մեկ խիզախ հացթուխ մագլի թիմին։ Նրանց սպասում են անհավանական վտանգավոր արկածներ, հանդիպում հին և նոր կախարդական արարածնեի հետ և պայքար Գրինդելվոլդի համախոհների հետ, որոնց քանակը գնալով ավելանում է։
-
2:35