Մեր մասին

ԱՌԱՋԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍԸ ԵՎ ՄԻԱԿ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Սինեմա Սթար» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին։ Այսօրվա դրությամբ ցանցի կինոթատրոնները տեղակայված են Ռուսաստանի և Հայաստանի 16 քաղաքներում։ Ցանցն իր մեջ ներառում է 26 կինոթատրոն, 138 թվային կիոդահլիճներ, որտեղ միաժամանակ կարող են ֆիլմ դիտել 16480 մարդ։
Սինեմա Սթարը առաջին մուլտիպլեքսն է և միակ կինոթատրոնների ցանցը Հայաստանում։
Ցանցի թվային կինոդահլիճներում տեղադրված են Christie ընկերության պրոյեկտորներ, լուսաէֆեկտիվ արծաթե էկրաններ, աշխարհահռչակ «Volfoni» ընկերության 3D սարքավորումներ, առաջինը և միակը Հայաստանում նստատեղեր։
Դահլիճներում տեղադրված է Dolby Digital Surround EX ձայնային համակարգը, որը ստեղծում է հզոր ու հագեցած ձայն։

Ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ PLAYLAB-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր և փոքրիկների, և մեծահասակների համար՝ PLAYBOX, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ, Art Lab և այլն:
Ընկերական կամ ընտանեկան ժամանցը լիարժեք կդարձնի բոուլինգի սրահը, որի 5 գոտիները նախատեսված են ինչպես սկսնակ խաղացողների, այնպես էլ փորձառուների համար։
Լուսակարներ



