Մեր մասին

«Սինեմա Սթար» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին։ 13 տարի անց «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցն աճում է արագ տեմպերով և ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Այսօրվա դրությամբ ցանցի կինոթատրոնները տեղակայված են Ռուսաստանի և Հայաստանի 16 քաղաքներում։ Ցանցն իր մեջ ներառում է 26 կինոթատրոն, 138 թվային կիոդահլիճներ, որտեղ միաժամանակ կարող են ֆիլմ դիտել 16480 մարդ։ Սինեմա Սթարը մտնում է Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների առաջին վեցնյակի մեջ։ Ցանցի թվային կինոդահլիճներում տեղադրված են Christie ընկերության պրոյեկտորներ, Dolby Digital Surround EX ձայնային համակարգ, 3D համակարգ Master Image և լուսաէֆեկտիվ արծաթե էկրաններ: Շատ դահլիճներում տեղադրված է Dolby Atmos ձայնային համակարգը, որը հնարավորություն է տալիս կենդանացնել էկրանին տեղի ունեցողը և ստեղծում է հզոր ու հագեցած ձայն։