Անվտանգության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն
Օգտատերերի մասին տեղեկատվության պաշտպանության կանոնակարգ (Գաղտնիություն)

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․

Ընկերություն՝ «Սինեմասթար Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, պետական գրանցման համար՝ 264.110.1029764, պետական գրանցման ամսաթիվ՝ 27.07.2018թ., ՀՎՀՀ՝ 00185893, իրավաբանական հասցե՝ 0082, ք.Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, շենք 3 ։

Կայք՝ Ընկերության վեբ ռեսուրսը (ինտերնետ ռեսուրս), որը տեղակայված է ինտերնետում www.cinemastar.am հասցեով, ներառյալ դրա բջջային տարբերակը, ինչպես նաև Ընկերության բջջային հավելվածը:

Կինոթատրոն՝ Ընկերության կինո և վիդեո ժամանցի ձեռնարկությունը, որտեղ անցկացվում է կինոդիտում: Կինոթատրոնների անվանումներն ու հասցեները հասանելի են Կայքում:

Ծառայություն՝ «Սինեմասթար» կայքում և բջջային հավելվածում տեղադրված համակարգչային ծրագիր, որը նախատեսված է (ներառյալ, բայց չսահմանափակվելով) Տոմսերի և Արտադրանքի առցանց Պատվերներ տեղադրելու համար՝ դրա դիմաց Ծառայությունում առկա մեթոդներից մեկով վճարման հնարավորությամբ։

Տոմս՝ փաստաթուղթ, որը ձևավորվում է էլեկտրոնային ձևով և (կամ) տպվում է ավտոմատացված համակարգի միջոցով Օգտատիրոջ հետ հաշվարկի պահին և որը պարունակում է հաշվարկի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ մանրամասներն ու տեղեկությունները, հաստատում է դրա իրականացման փաստը և համապատասխանում է հսկից դրամական մեքենաների օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Տոմսը հաստատում է Տոմսի սեփականատիրոջ (Հյուրի) իրավունքը՝ պահանջելու, որ Ընկերությունն իրեն տրամադրի կինո և վիդեոտեսանյութերի ցուցադրման ծառայություններ՝ անկախ դրա իրականացմանը միջնորդների (Տոմսերի օպերատորների) մասնակցությունից:

Էլեկտրոնային տոմս՝ էլեկտրոնային թվային ձևով կազմված փաստաթուղթ, որը հաստատում է այն ներկայացնող առաջին անձի իրավունքը՝ մասնակցելու դրանում նշված կինոսեանսի ցուցադրությանը՝ փաստաթղթի ներկայացման ժամանակ (առանց կինոթատրոնի տոմսի դիմաց այն փոխանակելու)։
Ապրանքներ և ծառայություններ՝ սննդամթերք և/կամ զովացուցիչ ըմպելիքներ, Ընկերության տարածքում վաճառվող այլ ապրանքներ և ծառայություններ: Ապրանքների արժեքը ներառված չէ Տոմսի գնի մեջ և լրացուցիչ վճարվում է ապրանքներ վաճառող և/կամ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց:

Օգտատեր՝ իրավունակ և գործունակ ֆիզիկական անձ և/կամ իրավունակ իրավաբանական անձ, որն օգտագործում է Կայքը ամրագրման և վճարման համար:
Հյուր՝ ֆիզիկական անձ, ով ներկայացնում է Տոմս՝ դրանով ապահովված կինոթատրոնի ծառայություններ ստանալու համար (Տոմսին համաձայն կինոսեանսի հաճախում) և/կամ վճարում է այլ ապրանքների և ծառայությունների համար, որոնց կարելի է ձեռք բերել Կայքում:
Ծառայություններ՝ Տոմսերի և այլ Ապրանքների/ծառայությունների առցանց վաճառքի ծառայություններ:

1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Օգտատերերի մասին տեղեկատվության պաշտպանության սույն Կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) Ընկերության պաշտոնական փաստաթուղթ է։

1.2. Սույն Կանոնակարգը մշակվել և կիրառվում է Ընկերության Կայքի նկատմամբ, որի միջոցով Օգտատերերին Ծառայություն է մատուցվում և պարունակում է տեղեկատվություն ֆիլմերի հայտարարությունների, ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցի, կինոթատրոնների հասցեների և այլ տեղեկությունների մասին:

1.3. Սույն Կանոնակարգը սահմանում է Ընկերության Կայքի և Ծառայության Օգտատերերի մասին տեղեկատվության հավաքման, պահպանման, պաշտպանության, մշակման, տրամադրման և տարածման պայմաններն ու նպատակները:

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Սույն Կանոնակարգի համաձայն՝ Օգտատերերի մասին տեղեկատվությունը ներառում է.

2.1. Ստանդարտ տվյալներ, որոնք ավտոմատ կերպով ստացվում են http և https սերվերի կողմից Կայք մուտք գործելիս (հոսթի IP հասցեն, հայցվող ռեսուրսի հասցեն, ժամը, ռեսուրսի հարցում ուղարկած դիտողի ծրագրի տեսակը և տեղեկատվությունը, Օգտատիրոջ օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետ հասցի էջը, որտեղից անցում է կատարվել հայցվող ռեսուրսին, վերնագիրը, որը պարունակում է սեանսի նույնացուցիչը լիազորված Օգտատիրոջ համար).

2.2. Էլեկտրոնային ձևաթղթերի տվյալները, որոնք Օգտատերերի նախաձեռնությամբ լրացվում և ուղարկվում են Ընկերություն՝ Կայքում գրանցվելիս և դրանից օգտվելիս (Օգտատիրոջ հաշիվներ (պրոֆիլ)՝ ներառյալ, առանց սահմանափակման. հասցեները, բջջային հեռախոսահամարը, ինչպես նաև տեղեկատվություն Օգտատերերի գործողությունների մասին, որոնք արտահայտում են իրենց անձնական վերաբերմունքը ինտերնետային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ՝ «like», «share» և այլն);

2.3. Կայք մուտք գործելիս ինքնաբերաբար ստացված և դիտարկիչի (բրաուզերի) կողմում պահվող տեղեկատվությունը, ներառյալ, բայց չսահմանափակվելով, էջանիշներում (քուքիներ) պարունակվող տեղեկությունները (այսուհետ՝ դիտարկիչի կողմում պահվող տեղեկատվություն).

2.4. Օգտատիրոջ պրոֆիլները և էջանիշների միջոցով ստացված տեղեկությունները կարող են պարունակել Օգտատերերին նույնականացնող տեղեկատվություն (Օգտատերերի անձնական տվյալներ):

2.5. Սույն Կանոնակարը կիրառելու և Օգտատերերի համար լրացուցիչ պաշտպանություն ապահովելու նպատակով Կանոնակարգով նախատեսված անձնական տվյալների պաշտպանության ռեժիմը կիրառվում է էլեկտրոնային փոստի հասցեների և բջջային հեռախոսահամարների վրա:

2.6. Ընկերության կողմից հավաքված, պահվող և մշակված Օգտատերերի մասին բոլոր տեղեկատվությունը համարվում են սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվություն, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն Կանոնակարգով:

3. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն Կանոնակարգում դիտարկվող հարաբերությունները՝ կապված Կայքի Օգտատերերի մասին տեղեկատվության հավաքագրման, պահպանման, մշակման, տարածման և պաշտպանության հետ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: Դրանց նկատմամբ օտարերկրյա իրավունքի կիրառումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության համար գործող միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում։
4. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

4.1. Ընկերության պաշտոնական փաստաթղթերով, որոնք սահմանում են Ընկերության Կայքի օգտագործման պայմանները, ներառյալ համատեղ գործընկերային նախագծերը և Ընկերության Ծառայությունները, կարող են սահմանվել Օգտատերերի մասին տեղեկատվության հավաքման, պահպանման, պաշտպանության, մշակման և տարածման լրացուցիչ պայմաններ, կազմ և ընթացակարգ:

4.2. Սույն Կանոնակարգը գերակայում է վերը նշված փաստաթղթերի և կանոնակարգերի նկատմամբ, որոնք կիրառվում են միայն այն դեպքում, եթե չեն հակասում սույն Կանոնակարգին և պայմանով, որ այդ փաստաթղթերն ու կանոնակարգերը բացահայտորեն չեն նշում, որ Օգտատիրոջ տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ իրենց դրույթները գերակայություն ունեն:

5. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔ ՄՈՒՏՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Ընկերությունն ելնում է նրանից, որ Կայք մուտք գործել նախաձեռնող Օգտատերը.

5.1.1. Գիտակցաբար օգտագործում է Կայքն իր անունից և նշում է իր մասին հավաստի տեղեկատվությունն այնքանով, որքանով և այն դեպքերում, երբ դա պահանջվում է Կայքում գրանցվելու, մուտք գործելու և օգտվելու ժամանակ.

5.1.2. Գիտակցաբար որոշել և վերահսկում է իր կողմից օգտագործվող ծրագրային ապահովման կարգավորումները՝ համաձայն իր նախասիրությունների՝ կապված դիտարկիչի կողմից պահվող տեղեկատվության պաշտպանության, անձնական տվյալների, իր սեփական սարքավորման ծարագրային ապահովման և ինտերնետ կապի հետ.

5.1.3. Ծանոթացել և ցանկացած պահի հնարավորություն ունի ծանոթանալ սույն Կանոնակարգին՝ սեղմելով կայքի «Գաղտնիություն» հիպերտեքստային հղմանը, Ընկերության համապատասխան նախագծերի և ռեսուրսների օգտագործման պայմաններին, ինչպես նաև այն տեխնոլոգիաների օգտագործմանը, որոնք կարգավորվում են Անձնական տվյալների անվտանգության հանձնարարականով, World Wide Web Consortium (P3P, Platform for Privacy Preferences, http://www.w3.org/P3P/):

5.2. Կայք գրանցվելիս և մուտք գործելիս Օգտատերը պարտավորվում է տրամադրել իր մասին ճշգրիտ և/կամ ամբողջական տեղեկատվություն:

5.3. Ընկերությունը կարծում է, որ Օգտատերը, գրանցվելով և մուտք գործելով Կայք, ծանոթ է սույն Կանոնակարգին, համաձայն է դրա հետ և ստանձնում է դրանում նշված իրավունքներն ու պարտականությունները: Համաձայնությունն իրականացվում է Կայքում սահմանված ձևով և պայմաններով:

5.4. Եթե Օգտատերը համաձայն չէ սույն Կանոնակարգի հետ, Կայքի օգտագործումը Օգտատիրոջ կողմից պետք է դադարեցվի: Հակառակ դեպքում համարվում է, որ Օգտատերը համաձայնություն է տվել սույն Կանոնակարգի պայմաններին:

5.5. Ընկերությանը տրամադրելով իր անձնական տվյալները՝ Օգտատերն Ընկերությանը տալիս է համաձայնությունը մշակել դրանք՝ իրեն հնարավորություն ընձեռելելու մուտք գործել Կայքի բովանդակություն և այլ բովանդակություն, գրանցվել դրանցում և օգտագործել դրանք ցանկացած հասանելի գործառույթի շրջանակներում:

5.6. Կայքից օգտվելու համար անհրաժեշտ երրորդ անձանց տվյալները տրամադրելով՝ Օգտատերը հաստատում է, որ ստացել է այդ անձանց համաձայնությունը՝ մշակելու նրանց անձնական տվյալները, կամ որ Օգտատերն իրավասու է այդ անձանց անունից տալ համաձայնությունը:

5.7. Օգտատերը նաև իր համաձայնությունն է տալիս իր անձնական տվյալների փոխանցմանը Ընկերության հետ պայմանագրային հարաբերություններով կապված այլ ընկերություններին և անձանց, ինչպես նաև իր անձնական տվյալների մշակմանը այդ անձանց կողմից: Նման փոխանցման և մշակման նպատակն է Օգտատիրոջը հնարավորություն ընձեռել մուտք գործել Կայքի բովանդակություն և այլ բովանդակություն, գրանցվել դրանցում և օգտագործել դրանք ցանկացած հասանելի գործառույթի շրջանակներում:

5.8. Ընկերությունն ելնում է նրանից, որ Կայքում գրանցման ձևը լրացվում է անմիջապես Օգտատիրոջ կողմից: Օգտատիրոջ և այլ անձանց անձնական տվյալների տրամադրման օրինականության և ճշտության համար պատասխանատվությունը դրում է բացառապես Օգտատիրոջ վրա: Հաշվի առնելով որ Ընկերությունը չի ստուգում Օգտատիրոջ ինքնությունը և պարտավորություն չի ստանձնում նման նույնականացման համար, Ընկերությունը նաև պատասխանատվություն չի կրում այն փաստի համար, թե արդյոք Օգտատերն իրականում այն անձն է, ում անունից նա գրանցվել է Կայքում, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այլ Օգտատերերին կամ այլ անձանց պատճառված հնարավոր վնասի համար, եթե Օգտատերը այդպիսի անձը չէ:

5.9. Ընկերությունը որևէ պարտավորություն չի ստանձնում՝ ստուգելու Օգտատիրոջ կողմից նշված անձնական տվյալների ճշտությունը և պատասխանատվություն չի կրում, եթե Օգտատերը տրամադրի ավելի շատ տվյալներ, քան նախատեսված է Ընկերության կայքում տեղադրված գրանցման ձևում:
5.10. Սահմանվում է Օգտատերերի և այն անձանց անձնական տվյալների խառը մշակում, որոնց անձնական տվյալները նշված են Կայքի գրանցման և օգտագործման ժամանակ, այսինքն՝ և՛ մշակում առանց ավտոմատացման գործիքների օգտագործման, և՛ ավտոմատացված մշակում՝ ստացված տեղեկատվության փոխանցմամբ ինտերնետի միջոցով:

5.11. Սույն համաձայնությունը տրվում է անժամկետ Կայքի օգտագործման ողջ ժամանակահատվածի համար:

5.12. Օգտատերը տեղյակ է, որ կարող է հրաժարվել անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունից՝ Ընկերությանը թղթային ձևով կամ Ընկերության Կայքում էլեկտրոնային դիմում ուղարկելով ՝ դիմումում նշելով «Անձնական տվյալների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալները:

5.13. Եթե անձնական տվյալների մշակման վերաբերյալ Օգտատիրոջ համաձայնությունը հետ է կանչվում թղթային ձևով, Ընկերությունը, անձնական տվյալների սուբյեկտին բացահայտելու համար, իրավունք ունի այդ անձից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, որը անձնական տվյալների սուբյեկտի կողմից տրամադրվել է Կայքում գրանցվելիս, կամ այդ անձին խնդրել անձնական տվյալների մշակման համաձայնությունը հետ կանչելու էլեկտրոնային հարցում ուղարկել Կայքում անձնական տվյալների սուբյեկտի համապատասխան հաշվի (account) միջոցով: Եթե հայտատուն չի կատարում նման լրացուցիչ գործողություններ, Ընկերությունն իրավունք ունի այդ անձին մերժել անձնական տվյալների մշակման համաձայնության չեղարկումը՝ երրորդ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով:

5.14. Եթե Օգտատիրոջ կամ այն երրորդ անձանց կողմից, որոնց անձնական տվյալները Ընկերությունն ստացել է Օգտատիրոջից, անձնական տվյալների մշակման վերաբերյալ նախկինում տրված համաձայնությունից հրաժարվելուց հետո Օգտատերը կրկին վճարում է Կայքի Ծառայությունների համար, ապա համարվում է, որ Օգտատերը կրկին տալիս է իր համաձայնությունը անձնական տվյալների մշակմանը:

5.15. Ընկերությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը շարունակելու վերջինիս համաձայնությունից հրաժարվելուց հետո։

5.16. Օգտատերը համաձայնում է Ընկերությունից ստանալ տեղեկատվական հաղորդագրություններ, ցանկացած տեսակի գովազդային և/կամ այլ անհատականացված հաղորդագրություններ՝ կապված Կայքի և/կամ Կայքի թեմայի, ինչպես նաև Ընկերության և նրա գործընկերների ապրանքների (ծառայությունների) հետ, որոնք կարող են ուղարկվել Կայքում գրանցվելիս Օգտատիրոջ կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև SMS հաղորդագրությունների կամ այլ տեսակի հաղորդագրությունների տեսքով՝ գրանցման ընթացքում Օգտատիրոջ կողմից նշված հեռախոսահամարին: Նման հաղորդագրությունները ստանալու և Ընկերության և նրա գործընկերների Կայքը, ապրանքները (ծառայությունները) խթանելու համար Օգտատերը համաձայնում է իր անձնական տվյալների մշակմանը:

5.17. Օգտատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով հրաժարվել այդ հաղորդագրությունները ստանալուց՝ հետևելով նման անհատականացված հաղորդագրության մեջ պարունակվող կամ Կայքում նշված ընթացակարգերին:

5.18. Միաժամանակ Օգտատիրոջը ծանուցվում է, որ նա կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն՝ ոչ ճիշտ կոնտակտային տվյալների, ինչպես նաև երրորդ անձանց տվյալների՝ առանց նրանցից համապատասխան լիազորություն ստանալու, տրամադրման համար:

5.19. Հաշվի առնելով այն փաստը, որ Կայքի Ծառայությունների համար փաստացի վճարումը կատարվում է վճարահաշվարկային և/կամ բանկային համակարգերի վեբ-ռեսուրսում, Ընկերությունը չի ստանում կամ մշակում Օգտատիրոջ անձնական տվյալները՝ կապված բանկային և/կամ վիրտուալ քարտերի, դրամապանակների, հաշիվների հետ:

6. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

6.1. Ընկերությունը հավաքում և մշակում է Օգտատերերի մասին տեղեկատվությունը սույն Կանոնակարգին և Ընկերության այլ պաշտոնական փաստաթղթերին համապատասխան, որոնք սահմանում են Կայքից օգտվելու պայմանները՝ նման փաստաթղթերով սահմանված իր պարտավորությունները կատարելու համար:

7. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՑ ԵՎ ՆՐԱՆՒՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

7.1. Ընկերությունը մտադիր չէ տեղեկատվություն ստանալ անչափահասներից և խորհուրդ է տալիս անչափահասների օրինական ներկայացուցիչներին թույլատրել նրանց ինտերնետով գործողություններ կատարել միայն վերջիններիս վերահսկողության ներքո:

7.2. Անչափահասների իրավունքները պաշտպանելու համար Ընկերությունն օգտագործում է Օգտատերերի մասին տեղեկատվությունը միայն գործող օրենսդրությամբ նախատեսված սահմաններում և շրջանակներում:

8. ՍՏԱՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

Ընկերությունը չի ստուգում Օգտատերերի մասին ստացված տեղեկատվության ճշտությունը և հսկողություն չի իրականացնում Օգտատերերի իրավունակության նկատմամբ:

9. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Ընկերությունը պահպանում է Օգտատերերի մասին տեղեկատվությունը սույն Կանոնակարգին և Կայքից օգտվելու կանոններ սահմանող Ընկերության պաշտոնական փաստաթղթերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

10. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

10.1. Ընկերությունը ձեռնարկում է բոլոր ողջամիտ միջոցները Օգտատերերի մասին տեղեկատվությունը ոչնչացումից, խեղաթյուրումից կամ բացահայտումից պաշտպանելու համար:

10.2. Ընկերությունն ապահովում է համապատասխան տեղեկատվության գաղտնիությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն Կանոնակարգով սահմանված շրջանակներում և պայմաններով:

11. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

11.1. Ընկերությունից և սույն Կանոնակարգի 5-րդ բաժնում նշված անձանցից բացի՝ Օգտատերերի մասին տեղեկատվությունը հասանելի են նաև հետևյալ անձնաց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները պահպանելու պայմանով.

11.1.1. Այն անձինք, մարմինները, համապատասխան տեղեկատվության հասանելիությանը որոնց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով.

11.1.2. Կայքի Օգտատերերը՝ նրանց նույնականացնող տեղեկատվության հասանելիության առումով (Օգտատերերի անձնական տվյալներ)՝ վերջիններիս կողմից գրանցման ընթացքում նշած մուտքանունով և գաղտնաբառով.

11.1.3. Ընկերության գործընկերներն՝ Ընկերության համատեղ գործընկերային նախագծերի և ծառայությունների հետ կապված՝ դրանց օգտագործումը սահմանող համապատասխան պաշտոնական փաստաթղթերով սահմանված շրջանակներով և պայմաններով.

11.1.4. Ընկերության նախագծերից և ծառայություններից օգտվողները՝ դրանց օգտագործումը սահմանող Ընկերության համապատասխան պաշտոնական փաստաթղթերով սահմանված շրջանակներում և պայմաններով.

11.1.5. Ընկերության Ծառայություններին տեխնիկական աջակցություն տրամադրող անձինք և կազմակերպություններն այնքանով, որքանով անհրաժեշտ է այդպիսի տեխնիկական աջակցություն տրամադրելու համար՝ պայմանով, որ նրանք պահպանեն Օգտատերերի մասին տեղեկատվության գաղտնիությունը:

12. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

12.1. Ընկերությունն երաշխավորում է Կայքի Օգտատերերի հետևյալ իրավունքների պահպանումը.

12.1.1. Տեղեկատվություն ստանալու իրավունք այն մասին, թե արդյոք Ընկերությունը մշակում է այն տեղեկատվությունը, որը նույնականացնում է Օգտատիրոջ ինքնությունը (անձնական տվյալներ).

12.1.2. Մշակված անձնական տվյալները ջնջելու իրավունք.

12.1.3. Մշակված անձնական տվյալները խմբագրելու, պարզաբանելու, ուղղելու կամ արգելափակելու իրավունք՝ սույն Կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։

12.2. Անձնական տվյալների ոջնջացումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ սկսած Օգտատիրոջից համապատասխան հարցումը ստանալու օրվանից և կարող է հանգեցնել վերջինիս կողմից Կայքից օգտվելու անկարողության:

12.3. Ընկերությունն իրավունք ունի հրաժարվել մշակված անձնական տվյալները խմբագրելուց, ճշտելուց, ուղղելուց, արգելափակելուց կամ ոչնչացնելուց, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան նման հարցումը բավարարելու հիմքեր չեն հայտնաբերվել։

12.4. Ընկերությունն իրավունք ունի ոչնչացնել Օգտատիրոջ մասին տեղեկատվությունը, եթե վերջինս խախտում է Ընկերության պաշտոնական փաստաթղթերի նորմերը, ներառյալ Կայքերից օգտվելու պայմանները սահմանող նորմերը:

12.5. Օգտատերն իրավունք ունի իր անձնական տվյալները տարածել ցանկացած օրինական ճանապարհով: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար, ովքեր նման տարածման արդյունքում ստացել են Օգտատերերի մասին տեղեկատվության հասանելիություն, կամ ովքեր ապօրինի մուտք են ստացել Օգտատերերի մասին պաշտպանվող տեղեկատվությանը:

13. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

13.1. Ընկերությունը տարածում և/կամ տրամադրում է Օգտատերերի մասին տեղեկատվություն միայն հետևյալ դեպքերում.

13.1.1. համապատասխան տեղեկատվության մշակումից հետո (տեղեկատվության ապաանձնավորում), որի արդյունքում ջնջվել է Օգտատիրոջ նույնականացման հնարավորություն տվող տեղեկատվությունը (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում տեղեկատվության վիճակագրական մշակումից հետո․

13.1.2. այն անձանց թույլտվությամբ, ովքեր Ընկերությանը տրամադրել են իրենց անձնական հաշիվները Կայքում գրանցվելիս.

13.1.3. սույն Կանոնակարգի 11-րդ բաժնում նշված անձանց տեղեկատվության տրամադրում.

13.1.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

14. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

14.1. Ընկերությունն օգտագործում է Օգտատերերի հաշիվներից ստացված տեղեկատվությունը (հեռախոսահամար, մուտքանուն և գաղտնաբառ)՝ Օգտատիրոջ կողմից Կայք մուտք գործելու համար: Միևնույն ժամանակ, Ընկերությունն իրավունք ունի տրամադրել նման տվյալներ սույն Կանոնակարգի 11-րդ բաժնում նշված անձանց: Օգտատերը պատասխանատու է նման տեղեկատվության, ներառյալ մուտքանունի և գաղտնաբառի պահպանության համար: Դրա միջոցով կատարված ցանկացած գործողություն Ընկերությունը համարվում է Օգտատիրոջ կողմից կատարված: Արգելվում է Օգտատիրոջ կողմից անձնական մուտքանունի և գաղտնաբառի փոխանցումը երրորդ անձանց:

14.2. Եթե Օգտատիրոջը հայտնի է դառնում մեկ այլ Օգտատիրոջ մուտքանունը և գաղտնաբառը, ինչպես նաև վերջինիս մասին այլ գաղտնի տեղեկատվություն, նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել Ընկերությանը և չօգտագործել իրեն հայտնի դարձած վերոհիշյալ տեղեկատվությունը:

14.3. Ընկերությունն օգտագործում է Օգտատերերի մասին տեղեկատվությունը Օգտատերերի հետաքրքրությունները և նախասիրությունները վերլուծելու, Ընկերության նախագծերն ու ծառայությունները համապատասխանեցնելու նպատակով՝ վերը նշված վերլուծությունից ստացված արդյունքների համաձայն, ինչպես նաև Կայքում գովազդային նպատակներով այնքանով, որքանով դա անհրաժեշտ է այն թիրախային լսարանին ցուցադրելու համար։

14.4. Օգտատերերի հաշիվներից ստացված տեղեկատվությունն Ընկերության կողմից չի օգտագործվում Օգտատերերին որևէ այլ տեղեկատվություն ուղարկելու համար, քան նախատեսված է սույն Կանոնակարգով, Կայքից օգտվելու կանոններով (կանոնակարգերով) կամ նրանց բացահայտ խնդրանքով:

15. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵՐՆԵՏ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

15.1. Ընկերության կայք Օգտատերերի մուտք գործելը կարող է հանգեցնել երրորդ անձի ինտերնետային ռեսուրսների մուտքին և դրանցից ծրագրի կոդի և/կամ գրաֆիկական օբյեկտների ներբեռնմանը (ներառյալ անտեսանելիները, երբ դիտարկիչը ցուցադրում է ինտերնետային էջերը), որոնք օգտագործվում են գովազդային նպատակներով և վիճակագրություն հավաքելու համար: Ինտերնետային ռեսուրսների սեփականատերերն ունեն Օգտատերերի մասին տեղեկատվություն հավաքելու և դրա օգտագործման պայմանները ինքնուրույն որոշելու տեխնիկական հնարավորություն:

15.2. Ծրագրային ապահովումը կարգավորելով՝ Օգտատերը հնարավորություն ունի արգելափակելու երրորդ անձի սերվերների վրա տեղակայված գրաֆիկական պատկերների հարցումները, սակայն դա կարող է հանգեցնել ընթեռնելիության կորստի և ռեսուրսների ցուցադրման ժամանակ սխալների:

15.3. Երբ Օգտատերերն Ընկերության Կայքի էջերից տեղափոխվում են երրորդ անձանց ինտերնետային ռեսուրսների էջեր, Օգտատերերն ինքնուրույն են որոշում նրանց մասին տեղեկատվության օգտագործման սահմանները՝ համապատասխան ինտերնետային ռեսուրսների սեփականատերերի կողմից սահմանված պայմանների և կանոնների շրջանակներում: Վերջիններս օժտված են դիտարկիչի կողմից պահվող տեղեկատվության մուտք գործելու տեխնոլոգիական հնարավորություններով և պատասխանատու են դրա օգտագործման հետ կապված Օգտատերերի իրավունքների պահպանման համար:

16. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

16.1. Ընկերության կողմից սպասարկվող Կայքը պարունակում է հղումներ դեպի երրորդ անձանց ինտերնետային ռեսուրսներ, որոնց նկատմամբ սույն Կանոնակարը չի կիրառվում: Ընկերությունն Օգտատերերին խորհուրդ է տալիս տեղեկատվություն հայցել Օգտատիրոջ տվյալների օգտագործման ռեժիմի մասին անմիջապես այդ ռեսուրսների սեփականատերերից:

16.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար, որոնք օգտագործում են Կայքն իրենց գործունեության մեջ, և խստորեն խորհուրդ է տալիս Օգտագործողներին առանց բավարար հիմքերի իրենց անձնական տվյալները չտրամադրել երրորդ անձանց:

17. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

17.1. Ընկերությունը քննարկում է սույն Կանոնակարգին առնչվող հարցումները, այդ թվում՝ Օգտատերերի կողմից իրենց անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ հարցումները՝ [email protected] էլկտրոնային փոստի հասցեով։

17.2. Ստացված հարցումներին պատասխանելու վերջնաժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Անանուն հարցումները չեն դիտարկվում:

17.3. Օգտատերերի կողմից Ընկերությանն ուղարկված ողջ նամակագրությունը (նամակներ սովորական կամ էլեկտրոնային եղանակով) Ընկերության կողմից դիտարկվում է որպես սահմանափակ հասանելիության տեղեկատվություն և կարող է հրապարակվել միայն Օգտատիրոջ գրավոր համաձայնությամբ, իսկ հարցում ուղարկած Օգտատերերի հասցեները, անձնական տվյալները և այլ տեղեկատվությունը չեն կարող օգտագործվել առանց նրանց հատուկ համաձայնության այլ նպատակների համար, քան ստացված հարցման առարկային պատասխանելու համար:

18. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

18.1. Սույն Կանոնակարգը հանդիսանում է բաց և հանրությանը հասանելի փաստաթուղթ:

18.2. Ընկերությունը տեղեկատվություն չի հավաքում Օգտատերերի մասին՝ կապված սույն Կայք մուտք գործելու հետ:

19. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն Կանոնակարգի դրույթները՝ Օգտատերերին ծանուցելով ինտերնետային այն հասցեով, որտեղ տեղադրված է սույն Կանոնակարգը: Կանոնակարգի չգործող խմբագրությունները պահվում են Ընկերության փաստաթղթերի արխիվում: